«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները ցույց են անում կառավարության շենքի դիմաց
Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կառավարության դիմաց պահանջում էին բացել Ամուլսար տանող ճանապարհը: «Մենք ուզում ենք վերականգնել օրինականությունը, առաջինը մենք բոլոր թույլտվություններն ստացել ենք օրինական կերպով, ընկերությունն ավելի քան 150 հանդիպում է ունեցել շրջակա համայնքների հետ: Այդ հանդիպումների հիման վրա՝ հաշվի առնելով բոլոր բնապահպանական ռիսկերը, նաև սոցիալական ցանկություններն ու ռիսկերը, մենք նախագծել ենք մեր ծրագիրը: Հիմա իրականացնում ենք աշխատանքը, աշխատանքները մոտենում են ավարտին: Այս տարվա վերջին մենք նախատեսում ենք ոսկու կորզումը ծրագրից: Եթե կան ինչ-որ խնդիրներ, կա անվստահություն՝ կապված լիցենզիաների հետ, թույլտվությունների հետ, բնապահպանական ինչ-որ խնդիրներ, դրանք կարող են արվել զուգահեռ»: Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ բնապահպանները, գյուղացիները բողոքի ակցիաներ են անցկացնում «Ամուլսարը սար է, հանքավայր չէ» կարգախոսով: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
14122.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14922.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
12021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15621.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66918.04.2024, 22:48