Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ամուլսարը՝ արժանապատվության հարց». Սյուզաննա Սիմոնյան

359
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 15:40
«Ամուլսարը՝ արժանապատվության հարց». Սյուզաննա Սիմոնյան

«Սասնա ծեռր» խմբավորման համակարգող Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Եթե մի կողմ դնենք մեր բնությանն ու ժողովրդին Ամուլսարի հասցրած բոլոր վնասները, ապա այն գլխավորապես արժանապատվության հարց է։
Մենք ուզում՞ ենք, որ մեր երկիրը ոտնակոխ արվի օտարի կրունկի տակ, որ աշխարհի բոլոր ծայրերից, ով կամենա, գա ու քանդի մեր սարերը, ոչնչացնի մեր բնությունը, ինքը հարստանա, իսկ մենք մնանք չքավորության մեջ, հիվանդ՝ անապատի վերածված մեր Հայրենիքով։
Այսինքն, մենք համաձայն՞ ենք, որ Հայաստանը դառնա էկոլոգիական մարմնավաճառ ու սպասարկի աշխարհին, բավարարելով նրա անհագուրդ ցանկությունները իր մարմնով։ Այո՛, իր ֆիզիկական մարմնով։
Ով՞ է այն անձը, որ ցանկանում է Հայաստանը դարձնել սպասարկու մարմնավաճառ երկիր։