Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Դանիայի դեմ խաղում հաղթելու բոլոր հնարավորություններն ունենք». Արագադ Աբրամյան

332
Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ., 00:25
«Դանիայի դեմ խաղում հաղթելու բոլոր հնարավորություններն ունենք». Արագադ Աբրամյան

Երեկ Լիբանանի Բեյրութ քաղաքում ավարտվեց SSS միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքականը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Մրցաշարի ավարտից հետո Հայաստանի հավաքականի խաղացող Արագադ Աբրամյանը, ով նաև ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղարկող, կիսվել է տպավորություններով։

«Երեկ մենք միասնական խաղ խաղացինք, դրա համար կարողացանք հասնել դրական արդյունքի և պետք է շարունակենք խաղալ նույն կերպ: Քաթարին մենք պարտվեցինք, հենց այն պատճառով, որ չէինք խաղում թիմային խաղ և չէինք խաղում ամբողջ ուժով: Բայց դա դաս եղավ և նման պարտությունները պետք են հետագայում դասեր քաղելու և սխալների վրա սովորելու համար։ Մենք նաև ընկերական հանդիպում ունենք վաղը ՝ հունիսի 25-ին. ժամը՝ 17:00-ին «Նուհադ Նաուֆալ» մարզադահլիճում Սիրիայի ազգային հավաքականի հետ, և հույս ունենք, որ հայ երկրպագուները կլինեն այնտեղ: Այս մրցաշարը մեզ շատ օգնեց պատրաստվելու հունիսի 28-ին Կոպենհագենում կայանալիք Եվրո-2021-ի նախընտրական փուլի Դանիա - Հայաստան հանդիպմանը: Դանիայի դեմ խաղում հաղթելու բոլոր հնարավորություններն ունենք»: