Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Բեսամթ տղա ես դառել ըտենց, արա՛» խոսքով հայտնի ԲՀԿ-ականը դարձավ պատգամավոր

489
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 17:50
«Բեսամթ տղա ես դառել ըտենց, արա՛» խոսքով հայտնի ԲՀԿ-ականը դարձավ պատգամավոր

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի թափուր մանդատը ԿԸՀ այսօրվա նիստում տրվել է գործարար, նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին: Ցուցակով առաջադրված 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել, որ մանդատը հասնի Հրանտ Դավթյանին: Նաիրա Զոհրաբյանը վստահեցրել է, թե բոլորն իրենց կամքով են ինքնաբացարկ հայտնել:

Հրանտ Դավթյանը տարիներ առաջ մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել ՃՈ աշխատակիցների հետ կոնֆլիկտի դրվագից: Նա իր մեքենան կանգնեցրած ոստիկաններին ասել էր. «Էս եքա տռասի վրա էլ ավտո չկար, հա՞, կանգնացնելու, դեպուտատին պետք ա կանգնացնես՝ ակտ գրես: Բեսամթ տղա ես, էլի, դու դառել ըտենց, արա», և հայհոյել էր ոստիկաններին: Միջադեպից հետո լուրեր տարածվեցին, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու «սթափեցրել»: