Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ե՞րբ են բերման ենթարկելու փողկապավոր, կիրթ ու գրագետ, Հայաստանի բյուջեից հսկայական փողեր գողացածներին». Ոսկան Սարգսյան

412
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 17:40
«Ե՞րբ են բերման ենթարկելու փողկապավոր, կիրթ ու գրագետ, Հայաստանի բյուջեից հսկայական փողեր գողացածներին». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Մանվել Գրիգորյանը բռի է, բռի ձևով էլ գողացել է Արցախի զինվորի համար նախատեսված օգնությունը: Ե՞րբ են բերման ենթարկելու փողկապավոր, կիրթ ու գրագետ, Հայաստանի բյուջեից հսկայական փողեր գողացածներին: Նրանց գտնելը դժվար չէ, բավական է աուդիտ անել Հայաստանի վերցրած վարկերը և դրանց մսխումը, պետբյուջեից ամեն տարի արված մեծ ծախսերը: Գնացեք մեծ փողերի հետևից և կգտնեք մեծ հանցագործների: Դրանց հայտնաբերումը դժվար չէ, քանի որ պետական պաշտոնայի չոր աշխատավարձով հսկայական դղյակներ չեն սարքում, արտասահմանում գործարաններ ու հյուրանոցներ չեն գնում: