Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

ՀՀԿ-ն խմբակցության նիստ է անցկացնում (լրացված)

261
Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 10:50
ՀՀԿ-ն խմբակցության նիստ է անցկացնում (լրացված)

ԱԺ արտահերթ նիստից առաջ ՀՀԿ-ն խմբակցության նիստ է անցկացնում, որտեղ որոշում կկայացվի՝ ինչպիսի դիրքորոշում են հայտնելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի շուրջ: ՀՀԿ-ական պատգամավորներից մի քանիսը լրագրողների հետ զրույցում արդեն հայտնել են, որ կողմ են քվեարկելու դատախազի միջնորդությանը: Այդ մասին հայտնել են Արփինե Հովհաննիսյանը, Կարեն Ավագյանը, Գևորգ Կոստանյանը:

Նիստից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց. «ՀՀԿ-ն պետք է չխոչընդոտի գործին ու համաձայնություն տա անձեռնմխելիությունից զրկելուն»: