Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Փաշինյանը չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականի դիմումը. ինչո՞ւ է ձգձգվում. «Հրապարակ»

368
Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 10:05
Փաշինյանը չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականի դիմումը. ինչո՞ւ է ձգձգվում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Եղոյանն ասել էր, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին Նիկոլ Փաշինյանը ժամանակ չի ունեցել անդրադառնալու՝ Մոսկվայում էր, ապա Ղարաբաղում, կանդրադառնա երկուշաբթի։

Երեկ հետաքրքրվեցինք՝ անդրադարձե՞լ է, ստորագրե՞լ է։ «Ոչ, դեռ չի ստորագրել»։ Հնարավո՞ր է, որ չստորագրի ընդհանրապես։ «Չեմ կարող ասել»։ Մանե Թանդիլյանը երեկ մասնակցում էր կառավարության նիստին։

Ի դեպ, կառավարության որոշմամբ այսօր ԱԺ 2 արտահերթ նիստ կգումարվի։ Առավոտյան կքննարկվեն կուտակայինի և «Բարեգործության մասին» օրենքները, ապա՝ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը»:

Մանրամասները՝ թերթի համարում: