Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ըմբշամարտ. 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ Հունգարիայից

242
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 11:50
Ըմբշամարտ. 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ Հունգարիայից

Հունգարիայի Դյոռ քաղաքում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի դպրոցականների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշները 3 մեդալ են նվաճել։ 41 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Համլետ Առաքելյանը։ Նա եզրափակչում 0։8 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանբեկ Իսակովին:

Բրոնզե մեդալներ են նվաճել 44 կգ քաշային Հենրիկ Գևորգյանը և 52 կգ քաշային Դավիթ Ջոթյանը։ Հենրիկը 8։4 հաշվով հաղթել է Բելառուսիան ներկայացնող Ալեքսեյ Շիմանովիչին, իսկ Դավիթը 9։0 հաշվով առավելության է հասել Թուրքիան ներկայացնող Սերկան Սարիյարիի նկատմամբ։