Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Երկիր Ծիրանին» պահանջում է Սերժ Սարգսյանին մեղադրական ներկայացնել պետական դավաճանության համար

423
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 16:00
«Երկիր Ծիրանին» պահանջում է Սերժ Սարգսյանին մեղադրական ներկայացնել պետական դավաճանության համար

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել.

««Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ՝ 2018 թվականի ապրիլի 9-ին ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:

Չնայած այն հանգամանքին, որ տեղի ունեցավ Համահայկական մեծ ընդվզում, և Սերժ Սարգսյանը հեռացվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից, այնուամենայնիվ, նրա կողմից հովանավորված իրավապահ մարմինները և դատախազությունը դեռ դրսևորում են հանցավոր անգործություն և շարունակում են ծառայություններ մատուցել նրան:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից Զարուհի Փոստանջյանի հաղորդմանը հանցագործության մասին (Սերժ Սարգսյանին պետական դավաճանության մեջ մեղադրելու վերաբերյալ) ընթացք չտալը՝ անգործություն դրսևորելը, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահն այսօր բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պատասխան դեռ չի ստացվել»: