Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Տարոն Մարգարյանը խուճապի մեջ է». Ալեն Սիմոնյանն ուղիղ եթերում հայտարարություն է տարածում

455
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 12:55
«Տարոն Մարգարյանը խուճապի մեջ է». Ալեն Սիմոնյանն ուղիղ եթերում հայտարարություն է տարածում

«Տարոն Մարգարյանն ինձ մանդատից զրկելու քայլ է արել՝ ցանկանալով ձերբազատվել ինձնից: Նա խուճապի մեջ է: Ես շարունակելու եմ զբաղվել Երևանի խնդիրներով: Ցավալի է, որ Տարոն Մարգարյանն ու ՀՀԿ-ն նման մեթոդներով փորձում են դիմադրել: Չի ստացվելու»,- ուղիղ եթերում հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Արդեն տեղեկացրել էինք, որ Տարոն Մարգարյանն Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրություն է ուղարկել ԿԸՀ: