Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ծանոթ լինելով Գարեգին Չուգասզյանի գաղափարական տեսակին` դժվար է պնդել, որ կդադարեցնի հացադուլը». Հայկ Մարտիրոսյան

382
Չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ., 16:40
«Ծանոթ լինելով Գարեգին Չուգասզյանի գաղափարական տեսակին` դժվար է պնդել, որ կդադարեցնի հացադուլը». Հայկ Մարտիրոսյան

Գարեգին Չուգասզյանը չի կարող անվերջ հացադուլի մեջ մնալ: Ծանոթ լինելով իր գաղափարական տեսակին՝ դժվար է պնդել, որ կդադարեցնի հացադուլը:

Հացադուլներն ու սովն ընդհանրապես մարդու օրգանիզմի համար կարմիր գծի ժամկետ ունեն, որից անդին պրոցեսներն անդառնալի են դառնում:

Եվ եթե ամեն բան ավարտվի վատթարագույն սցենարով՝ դա քաղաքական նոր ճգնաժամ կարող է ստեղծել և սասանել հասարակության այս կարևոր միասնականությունը:

Իրավիճակից դուրս գալու արտակարգ միջոցներ են անհրաժեշտ: Ժամանակն այս պարագայում աշխատում է բոլորի դեմ և այդ հանագամանքն անհրաժեշտ է նկատի ունենալ: