Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Սասնա ծռեր»-ի փաստաբանները լքեցին դահլիճը. նիստը մեկ շաբաթով հետաձգվեց

297
Չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ., 13:00
«Սասնա ծռեր»-ի փաստաբանները լքեցին դահլիճը. նիստը մեկ շաբաթով հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկած «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով դատավարությունը (դատավոր Մեսրոպ Մակյան) հետաձգվեց: Պատճառը ամբաստանյալների բացակայությունն էր, որոնց նկատմամբ նախորդ նիստին սանկցիա էր կիրառվել և 10 ժամով հեռացվել էին նիստերի դահլիճից: Փաստաբաններն ու «Սասնա ծռերի» աջակիցներն՝ ի նշան բողոքի, լքեցին դահլիճը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը նիստերի դահլիճը լքած պաշտպանների նկատմամբ կարգապահական սանկցիա կիրառելու պահանջով որոշում ընդունեց դիմել փաստաբաների պալատ։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 30-ին: