Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում համաներման հարց բարձրացրեց

298
Երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ., 11:00
Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում համաներման հարց բարձրացրեց

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձավ համաներման հարցի քննարկման անհրաժեշտությանը: «Վաղաժամկետ պայմանական ազատման խնդիրն այսօր առկա է: Արագ պետք է աշխատենք ու ընդունենք Քրեական դատավարության մասին օրենսգիրքը, որով այլընտրանքներ կունենանք ու չի լինի միայն կալանքը որպես խափանման միջոց կիրառելը: Քաղաքական իրավիճակից ելնելով՝ կարող ենք ուսումնասիրություն կատարել ու համաներման հարց քննարկել, քանի որ ՔԿՀ-ները ծանրաբեռնված են ու մինչև ՀՀ դատարանները կսկսեն արդար աշխատել՝ նախկին իներցիայից դուրս, այս պահին կարող ենք համաներման հարց քննարկել»,- դիմելով Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին՝ ասաց Մարուքյանը: