Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Երիտասարդական հիմնադրամն արատավոր պայմանավորվածության հիման վրա սոցիալական խնդիրներ է լուծել». Արայիկ Հարությունյան

935
Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ., 17:43
«Երիտասարդական հիմնադրամն արատավոր պայմանավորվածության հիման վրա սոցիալական խնդիրներ է լուծել». Արայիկ Հարությունյան

Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև բուհերի կողմից Երիտասարդական հիմնադրամին վճարվող գումաներին. «Այն, ինչի մասին ես խոսել եմ, անցյալի մասին է եղել, անցյալի այն արատավոր երևույթների, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում: Եվ կոնկրետ բուհերի հսկայական միջոցների հաշվին Երիտասարդական հիմնադրամն ապահովել է Հանրապետական կուսակցության փիարն, ապահովել երիտասարդների ներգրավումը քաղաքական գործընթացների մեջ, տարբեր խնջույքների և նմանատիպ միջոցառումների միջոցով: Իհարկե, Երիտասարդական հիմնադրամը ինչ-որ չափով նաև սոցիալական խնդիրներ է լուծել, բայց շատ հաճախ այդ սոցիալական խնդիրները լուծել են այն պայմանով, որ դրա դիմաց, տվյալ մարդիկ, անհրաժեշտ ժամանկահատվածում, մասնավորապես ընտրությունների ժամանակ, կաջակցեն Հանրապետական կուսակցությանը: Ընդ որում, սա եղել է մի արատավոր պայմանավորվածության հիման վրա, որովհետև պարզվեց, որ բուհերի նախկին և ներկա ղեկավարները, ԿԳ նախարարությունը չեն հրապարակել, որ այս գումարներն ամենևին պարտադի չեն վճարման համար: Այս երևույթը սկսվել է 2000-ականներից: Բուհերը միլիարդների հասնող հսկայական գումարները հնարավորություն չեն ունեցել տնօրինել ինքնուրույն»,- ասել է Ա. Հարությունյանը: