Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հայտնի և անհայտ օլիգարխները բանկերից համատարած հանում են իրենց ավանդները

441
Երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ., 17:20
Հայտնի և անհայտ օլիգարխները բանկերից համատարած հանում են իրենց ավանդները

Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունների հետևանքներն ամեն օր ավելանում են: Վերջին օրերին տեղեկություններ են տարածվում այն մասին, որ ՀՀ բանկերից որոշ հայտնի և անհայտ պաշտոնյաներ և օլիգարխներ սկսել են խզել ավանդների պայմանագրերը: Ասում են, որ կանխիկացվող ավանդների գումարն անցնում է մի քանի տասնյակ միլիոն դոլարին համարժեք դրամը: Ասում են նաև, որ բանկերը մեծ դժվարությամբ են դիմակայում գումարների այս արտահոսքին և հնարավոր է առաջիկայում ներգրավող ավանդների տոկոսադրույքի աճ: