Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը
Մայիսի 21-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կամզը, որը նախապատրաստվելու է Մալթայի և Մոլդովայի հետ ընկերական հանդիպումներին:
Մայիսի 23-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում սկսվելու է նախապատրաստական հավաքը, որին մասնակցելու են հետևյալ 23 ֆուտբոլիստները՝
Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ» Արամ Հայրապետյան, «Բանանց» Վալերի Ոսկոնյան, «Փյունիկ»
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա) Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա) Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա) Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ» Հայկ Իշխանյան, «Գանձասար» Նարեկ Պետրոսյան, «Բանանց» Հրայր Մկոյան, «Շիրակ»
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա) Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա) Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա) Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա) Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ» Արտյոմ Սիմոնյան, «Ալաշկերտ» Ռումյան Հովսեփյան, «Բանանց» Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»
Հարձակվողներ Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա) Գեղամ Հարությունյան, «Գանձասար» Էրիկ Վարդանյան, «Փյունիկ» Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)
ՌԴ առաջնությունում հանդես եկող Դավիթ Յուրչենկոն և Խորեն Բայրամյանը չեն մասնակցելու հավաքին՝ իրենց խնդրանքով: Այս ֆուտբոլիստները մնում են մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում և կմիանան Հայաստանի ազգային հավաքականին ՌԴ առաջնությունում առաջիկայում ակնկալվող լեգեոնականների քանակի սահմանափակման փոփոխությունից հետո:
Ազգային հավաքականին վնասվածքների պատճառով չեն միանալու Արաս Օզբիլիսը, Յուրա Մովսիսյանը, Սարգիս Ադամյանը և Արթուր Սարկիսովը:
Նախատեսվում էր հավաքական հրավիրել ՀՀ առաջնությունում հանդես եկող Արմեն Մանուչարյանին, Պետրոս Ավետիսյանին և Գոռ Մանուկյանին (բոլորը՝ «Փյունիկ»), սակայն այս ֆուտբոլիստները նույնպես չեն մասնակցի հավաքին վնասնվածքների պատճառով:
Հավաքական չի հրավիրվել Ռուսլան Կորյանը խաղային պրակտիկա չունենալու պատճառով:
Անդրե Չալըշըրը, Էդգար Մալաքյանը, Մարկոս Պիզելլին և Կամո Հովհաննիսյանը կմիանան հավաքականին արդեն Ավստրիայում: Չալըշըչը ժամանելու է մայիսի 28-ին, Մալաքյանը, Պիզելլին և Հովհաննիսյանը՝ հունիսի 1-ին: |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13024.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12621.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16420.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17420.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13819.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00