Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյանի որդեգրած ժողովրդավար, թափանցիկ քաղաքականությունից սկսել են վախենալ Ադրբեջանում». Կարեն Հովհաննիսյան

442
Կիրակի, 20 մայիսի, 2018 թ., 20:05
«Փաշինյանի որդեգրած ժողովրդավար, թափանցիկ քաղաքականությունից սկսել են վախենալ Ադրբեջանում». Կարեն Հովհաննիսյան

Ադրբեջանն սկսել է շրջանառել Փաշինյանի մասին իրականությունից կտրված միֆեր:
Հատկապես Մելլի Մեջլիսի պատգամավոր Էլման Նասիրովը պնդում է, որ ՀՀ վարչապետը դեռ դուրս չի գալիս փողոցային առաջնորդի իր կերպարից և դժվար թե այսպես երկար մնա իշխանության:
Դե հասկանալի է այս պարոնի մտահոգությունը, քանի որ իրենք սովոր չեն տեսնել ժողովորդավար ղեկավարի, ով կարող է ապրել այնպես, ինչպես իր երկրի քաղաքացին:
Նասիրովը պնդում է նաև, որ Հայաստանին ՌԴ-ն սկսել է չվստահել, բայց իր այս պնդումը ոչ մի կերպ չի հիմնավորում, գեթ մեկ օրինակ չի բերում, թե ինչու է սկսել չվստահել:
Նասիրովի խոսքից ակնհայտ է դառնում, որ ՀՀ վարչապետ Փաշինյանի որդեգրած ժողովրդավար, թափանցիկ քաղաքականությունից սկսել են վախենալ Ադրբեջանում, քանի որ այն կարող է Ադրբեջանում նման պահանջներով ակցիաների սկիզբ դառնալ: Չմոռանաք, որ այս քաղաքագետ պատգամավորը դեռ ոչ վաղ անցյալում Հայաստանի իշխանության բուրգի գլխում տեսնում էր բացառապես «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչների:
Ինչևէ, Ադրբեջանը գոնե իր համար այդպես չսովորեց իրավիճակը գնահատել սթափ և օբյեկտիվ, որպեսզի կարողանան ճիշտ ճանապարհով գնալ: Ամեն դեպքում մեզ ձեռնտու է, որ իրենք իրենց քաղաքականությունն ու հասարակական կյանքը կառուցեն ստի ու միֆերի վրա: