Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի որոշումը չի կարող համարվել ուժի մեջ մտած». «Շիրակ»-ի նոր հայտարարությունը

496
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 18:40
«ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի որոշումը չի կարող համարվել ուժի մեջ մտած». «Շիրակ»-ի նոր հայտարարությունը

Այսօր տեղի ունեցած ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշմամբ՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի բողոքարկումը չի ընդունվել, ակումբից հանվել է 12 միավոր, ինչի արդյունքում ակումբը զրկվել է չեմպիոնությունից։ Ակումբի մամուլի քարտուղարությունը հերթական հայտարարությունն է տարածել։

«Շիրակ ՖԱ հայտնում է, որ ՀՖՖ մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտված բանավոր դիրքորոշումները չեն կարող համարվել ՀՖՖ Բողոքարկման Կոմիտեի կողմից կայացված որոշում կամ նման որոշումը ուժի մեջ մտնելու հիմք։

Բողոքարկման Կոմիտեն բաղկացած է ՀՖՖ աշխատակիցներից, որոնք չունեն նման խնդիրով բողոքների քննության փորձ և որպես ՀՖՖ աշխատակիցներ ամբողջությամբ կախված են ՀՖՖ նախագահի հանձնարարություններից։

Պնդում ենք, որ իրականում Բողոքարկման Կոմիտեի նիստ չի եղել։ Շիրակ ՖԱ-ն իր բողոքում պահանջել էր ներկա լինել նիստին, որի վերաբերյալ Շիրակ ՖԱ-ին չի տեղեկացված։

Մինչ այս պահը Բողոքարկման Կոմիտեի որոշումը չի տրամադրվել Շիրակ ՖԱ-ին և այն չի կարող համարվել ուժի մեջ մտած։ Հաշվի առնելով դա, ինչպես նաև այն, որ որպես հայցի ապահովման միջոց ՀՖՖ և ՀՖՖ Բողոքարկման և Կարգապահական Կոմիտեները իրավունք չունեն կատարել 05.05.2018թ․ Կարգապահական Կոմիտեի որոշումը, պնդում ենք, որ Շիրակ ՖԱ միավորները իջեցնելու որևէ իրավասություն ՀՖՖ-ն չունի»,- նշված է հայտարարության մեջ։