Հայաստանի ու Արցախի թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին
Արցախի և Հայաստանի թանգարաններն այս տարի ևս կմիանան Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին, որը կրելու է «Գերհաղորդակցվող թանգարաններ․ նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագիրը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը: Նա նշել է, որ մայիսի 18-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում տեղի է ունենալու նոր ձեռք բերված արցախյան ձեռագործ գորգերի ցուցահանդես, իսկ մայիսի 19-ին Արցախի պետական համալսարանում «Հայաստանի Հանրապետությունը և Արցախը 1918-1920 թթ.» թեմայով դասախոսություն՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին: Նշենք, որ Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից ՅՈւՆԵՍԿՕ-ի (ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն) և ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհրդի) նախաձեռնությամբ: |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54