Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Իսրայելը հրթիռակոծման համար մեղադրել է իրանցի զինվորականներին

3718
Հինգշաբթի, 10 մայիսի, 2018 թ., 13:05
Իսրայելը հրթիռակոծման համար մեղադրել է իրանցի զինվորականներին

Իսրայելում հայտարարել են, որ իրանցի զինվորականներն են հրթիռակոծել Հոլանյան բարձունքի դիրքերը, գրում է BBC-ն:

Պաշտոնական Իսրայելը պնդում է, որ մոտ 20 հրթիռ է արձակվել Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի զինյալների կողմից, հրթիռակոծման հետևանքով զոհեր չկան: Իսրայելը նաև հայտնել է տարածաշրջանում իրանական ուժերի անսովոր ակտիվության մասին:

Իր հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ զարգացումների տարբեր սցենարներ կարող են լինել:

Երեքշաբթի սիրիական կառավարական լրատամիջոցները հաղորդել էին, որ Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի հարավում գտնվող Ալ Քիսվա քաղաքի ռազմաբազայի ուղղությամբ: