«Հայտնի չէ, թե ինչ պատճառով հորս ներում շնորհած ակտը չի հասել ՔԿ վարչություն». բաց նամակ ՀՀ նախագահին
ՀՀ նախագահի Ա․ Սարգսյանին
Հայրս՝ Ստեփան Գրիգորյանը, 1997թ դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի, այնուհետև փոխարինվել է ցմահ ազատազրկման։ Մեզ հասած տեղեկություններով 2018թ-ի մարտի սկզբին նախորդ նախագահ Ս․Սարգսյանի կողմից ներում է շնորհվել Ստեփան Գրիգորյանին, որի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթում սույն թվականի մարտի 8-ին հրապարակում է եղել, ինչպես նաև այլ թերթերում ու վեբ-կայքերում կային հարցազրույցներ, որոնցում լուրը հաստատել է նաև Արդարադատության նախարար Դ․ Հարությունյանը։ Մեծ անհամբերությամբ ու սրտի դողով սպասում ենք մեր հորը՝ Ստեփան Գրիգորյանին տեսնել ազատության մեջ։ Հայտնի չէ, թե ինչ պատճառով ներում շնորհած ակտը չի հասել իր տրամաբանական ավարտին, ուստի՝ մեր խնդրանքն է հանգամանորեն պարզել և հանձնարարել համապատասխան աշխատակցին կամ վարչական մարմնին ավարտին մոտեցնելու գործընթացը։ Հավաստի տեղեկություն ունենք, որ ներման ակտը չի հասել ՔԿ վարչություն։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54