Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից. քաղաքապետարան

457
Շաբաթ, 05 մայիսի, 2018 թ., 14:35
Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից. քաղաքապետարան

Հաշվի առնելով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 դպրոցի ուսուցիչների և աշակերտների դժգոհությունը տնօրեն Ռուզաննա Ազիզյանի գործունեությունից և այն հանգամանքը, որ ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն