Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Լավագույն ելքը Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ի անունից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին քվեարկելն է». Արման Մելիքյան

334
Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ., 16:15
«Լավագույն ելքը Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ի անունից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին քվեարկելն է». Արման Մելիքյան

Այժմ լավագույն ելքը ստեղծված իրավիճակից այն կլինի, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի անունից համաձայնի ԱԺ-ում քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին:
Կարծում եմ՝ հենց դրան են սպասում կրկին փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարները, իր ապագայի համար պայքարի ելած երիտասարդությունը: Մարդիկ մի տեսակ լրջացած են ու անձանազոհության պատրաստ: Ոչ ադեկվատ կամ գինովցած մեկի չհանդիպեցի այսօր Հանրապետության Հրապարակում: