Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Լավ նորություն. Կիմ Չեն Ինը դադարեցրել է միջուկային փորձարկումները». Թրամփ

3507
Շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ., 13:50
«Լավ նորություն. Կիմ Չեն Ինը դադարեցրել է միջուկային փորձարկումները». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավ նորություն է անվանել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի կողմից միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին որոշումը:

Նա Twitter-ի իր էջում գրառում է կատարել.

«Հյուսիսային Կորեան համաձայնել է դադարեցնել միջուկային բոլոր փորձարկումներն ու փակել փորձարկումների անցկացման խոշոր վայրը: Դա լավ նորություն է Հյուսիսային Կորեայի և աշխարհի համար: Մեծ առաջընթաց: Սպասում ենք մեր գագաթնաժողովին»:

Նշենք, որ Հս. Կորեայի առաջնորդն ավելի վաղ հայտնել էր երկրի հյուսիսում գտնվող Պունգերի հրաձգարանը փակելու և միջուկային բոլոր փորձարկումները դադարեցնելու որոշման մասին: