10․000 բնակչից 245-ը՝ ճաղերի ետևում. Թուրքիան ԵՄ առաջին երկիրն է ազատազրկվածների թվով
Եվրոմիության 43 երկրների շարքում Թուրքիան զբաղեցնում է առաջին տեղը բանտարկյալների թվով։ Այս մասին հայտնի է դարձել Եվրոպական խորհրդի կողմից այսօր հրապարակված քրեական վիճակագրության 2016թ․ տարեկան հաշվետվությունից։ Ըստ այդմ՝ 2016թ․ թուրքական բանտերում անազատության մեջ է գտնվել 192․627 բանտարկյալ։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ կա 94․000 բանտարկյալ։ Թուրքիայում ազատազրկվածների թիվը 2006-2016թթ․ ընթացքում ավելացել է 161%-ով, սա ռեկորդային է ԵՄ ողջ տարածքում։ 2015-2016թթ․ ընթացքում Թուրքիայում կալանավորների թիվն աճել է 8%-ով։ Այս ցուցանիշով երկիրը երկրորդ տեղն է գրավում Եվրոպայում՝ Բուլղարիայից հետո։ Թուրքիան նաև առաջատար է այն կալանավորների թվով, ում դեմ հարուցված դատական գործընթացները դեռևս չեն ավարտվել։ Նման բանտարկյալների թիվը Թուրքիայում կազմում է 37․1 տոկոս։ Ըստ բնակչության թվի և բանտարկյալների թվի հարաբերակցության՝ Թուրքիան երկրորդ տեղում է Վրաստանից հետո։ Թուրքիայում յուրաքանչյուր 10․000 բնակչից 245-ը ազատազրկված է։
|
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18