Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Երևանում է օլիմպիական խաղերի չեմպիոն Համիդ Սորյանը

314
Երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ., 17:45
Երևանում է օլիմպիական խաղերի չեմպիոն Համիդ Սորյանը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է օլիմպիական չեմպիոն, աշխարհի վեցակի չեմպիոն, իրանցի ըմբիշ Համիդ Սորյանին: Նախարարը ողջունել է հյուրին և նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել նրա պես տիտղոսակիր մարզիկի: «Մեր երկու երկրների համագործակցությունը սպորտում և հատկապես՝ ըմբշամարտում, ծառայում է այդ մարզաձևի զարգացմանը Հայաստանում և Իրանում: Վստահ եմ, որ հայ և իրանցի ըմբիշները մարզագորգի վրա ախոյաններ են, սակայն մրցահարթակից դուրս լավ ընկերներ են: Դրա վառ ապացույցը մեր այսօրվա հանդիպումն է»,- ասել է Հ. Ռոստոմյանը:

Նախարարը հյուրին է հանձնել Հայաստանի օլիմպիական կոմիտեի 25-ամյակի կապակցությամբ թողարկված հուշամեդալ: Համիդ Սուրյանը շնորհակալություն է հայտնել նվերի, ջերմ ընդունելության և ցուցաբերած ուշադրության համար: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները: