Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները

2431
Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 19:03
ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները

Այսօր՝ մարտի 15-ին, ԱՄՆ-ն թարմացրեց «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքը, հաղորդում է Известия պարբերականը:

Ցուցակում ներառված են 14 ֆիզիկական անձինք և ռուսական մեկ կազմակերպություն՝ Եվգենի Պրիգոժինի համացանցային հետազոտությունների գործակալությունը, ինչպես նաև գործակալության աշխատակիցները: Բոլոր նրանք ԱՄՆ-ում կասկածվում են 2016թ. նախագահական ընտրություններին միջամտելու համար:

«Սա ոչ մի կերպ չի կարող համարվել մեր քարոզարշավի վերջը, այն կոչված է ստիպել պարոն Պուտինին փոխել իր պահվածքը»,- CNN-ը մեջբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը:

Նշվում է, որ Պրիգոժինն ու նրա այլ ընկերությունները՝ «Կոնկորդ մենեջմենթն» ու «Կոնկորդ քեյթերինգը», արդեն ներառվել էին արտասահմանյան բաժնետոմսերի վերահսկողության հարցերով վարչության (OFAC) պատժամիջոցային ցուցակում: