Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Առիթից օգտվելով դեղատները թանկացրել են դեղերի գները

411
Հինգշաբթի, 01 մարտի, 2018 թ., 15:15
Առիթից օգտվելով դեղատները թանկացրել են դեղերի գները

Այսօրվանից՝ մարտի 1-ից, ինչպես հայտնի է, Առողջապահության նախարարության որոշմամբ հորմոնալ, հոգեմետ և հակավարակային բազմաթիվ դեղամիջոցներ անհնար կլինի դեղատներից ձեռք բերել առանց դեղատոմսի: Այս տեղեկությունը վերջին օրերին ամենաքննարկվողներից էր հանրության շրջանում, իսկ լուրից ահաբեկված քաղաքացիները «գրոհում» էին դեղատների վրա ու մեծ քանակությամբ գնում ու պահեստավորում իրենց շատ թե քիչ անհրաժեշտ դեղամիջոցները: Ասում են, թե դեղատների մեծ մասն, օգտվելով այդ հանգամանքից, մեծ շահույթներ է ապահովել՝ դեղերի գներն արհեստականորեն բարձրացնելով: Ուշադիր գնորդները պնդում են նաև, որ դեղերը թանկացել են մինչև 10%-ով: