«Ինչ խուժանություն ուզում, անում են». «Աշտարակ կաթ»-ից տուժած տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց
«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունից տուժած տնտեսվարողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց են: Նրանք հայտարարեցին, որ կազմակերպված հանցագործություն է տեղի ունեցել. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի խաբեությունը բացահայտվի»,- ասացին նրանք։ «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը նշեց, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն գումարներ է շորթում տնտեսվարողներից. ««Աշտարակ կաթ»-ը փորձում է գումար շորթել մանրածախ տնտեսվարողներից։ Առաքիչներին գումար է պարտք մնացել, առաքիչն իր պարտականությունը կատարել է, բայց աշխատավարձ չի ստացել»,- հայտարարեց նա: Ա. Աթոյանը հավելեց, որ իրենց ունեցած տեղեկություններով «Աշտարակ կաթից» տուժած մանրածախ սեփականատերերի թիվը 300-ի է հասնում և օր օրի տուժած ձեռներեցների թիվն ավելանում է: «Մանրածախ առևտրականները երբեք պարտք չեն ունեցել ընկերությանը, սակայն, նրանց դատի են տվել առանց նախազգուշացման։ Վճարման անդորրագիրը գիտակցաբար՝ խարդախության նպատակով կամ շորթման նպատակով պահել են և գումար են պահանջում տնտեսվարողներից»,- ասաց ՀԿ նախագահը: Տնտեսվարողները նշեցին, որ իրենց գործերը դատարանում են և պայքարելու են, որպեսզի իրենց խնդիրը դրական լուծում ստանա: Վերջինները հայտնեցին, որ այսօր հանդես են գալու հայտարարությամբ՝ իրենց հետագա քայլերի վերաբերյալ: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
14122.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14922.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
12021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15621.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66918.04.2024, 22:48