Իրանում ինքնաթիռ է կործանվել, որում 60 ուղևոր է եղել (թարմացվում է)
Ինքնաթիռը, որում գտնվել է 60 մարդ, վթարի է ենթարկվել Իրանի Սեմիրոմ քաղաքի մոտակայքում, հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով տեղի արտակարգ իրավիճակների կենտրոնին։ Ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Յասուջ չվերթը: Նշվում, է, որ օդանավը պատկանում էր Iran Aseman ավիաընկերությանը և որ ռադարներից անհետացել է մեկնելուց 50 րոպե անց: Ականատեսները լրագրողներին հայտնել են, որ օդանավը վթարի է ենթարկվել լեռնային հատվածում, երբ փորձում էր արտակարգ վայրէջք կատարել ֆերմաների մոտակայքում: Ավիաընկերության ներկայացուցիչը քիչ առաջ հայտնել է, որ ATR 72-500 ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: ՀՀ ԱԳՆ-ն այս պահին փորձում է ճշտել՝ արդյոք ինքնաթիռում ազգությամբ հայեր կա՞ն, թե՞ ոչ: Վերջին տվյալներով օդանավում 60 ուղևոր է եղել և անձնակազմի 6 անդամ: Որպես կործանման հիմնական պատճառ՝ նշվում են եղանակային պայմանները: Խիտ մառախուղի պատճառով փրկարարները չեն կարողանում հասնել աղետի վայր: |
Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա (լուսանկար)
288Երեկ, 13:00Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
64308.05.2024, 09:36Էջմիածինցի երիտասարդը դանակահարել է 2 երիտասարդների
80108.05.2024, 00:00Այսօր մահացած պայմանագրային զինծառայողն Ազատամուտից էր՝ 3 երեխաների հայր (լուսանկար)
81407.05.2024, 23:36Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին
66807.05.2024, 22:06Անօդաչուներով հարձակում՝ Բելգորոդի վրա․ կան զոհեր և վիրավորներ
93506.05.2024, 11:06