Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
![]() Երեկ՝ մայիսի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ ստացված տեղեկությունը հավաստի է: Նշված եկեղեցու այգեպանն աշխատանքներ կատարելու ժամանակ եկեղեցու այգում հայտնաբերել է նորածին երեխայի, ինչի մասին հայտնել է իր ծանոթ, Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ-ին, ով երեխային տարել է իր տուն, խնամել: Ոստիկաններն այնուհետև մեկնել են Մարիամ Հ-ի տուն, որտեղ էլ հայտնաբերել են 5 օրական երեխայի ու նրան տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ: ![]() |

««Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով»․ Լիա Սարգսյան
125Երեկ, 17:42
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 4 զոհ
138Երեկ, 17:12
Քաղցրաշենի մանկապարտեզում օձեր են հայտնվել
154Երեկ, 16:12
Սուդանում ոսկու հանքի փլուզման հետևանքով 60 մարդ է զոհվել
250Երեկ, 14:37
Հրկիզել են Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը
96Երեկ, 13:30
NBC Los Angeles-ի ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
264Երեկ, 10:37

