Օգտատերերը «Վիվարոբեթ»-ին մեղադրում են հին խաղերի վրա խաղադրույքներ ընդունելու մեջ. ընկերությունը չի արձագանքում
Վերջին ամիսներին MAMUL.аm լրատվական գործակալության խմբագրությունը բազմաթիվ բողոքներ էր ստանում Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունների կողմից օգտատերերի իրավունքների խախտման և ապoրինությունների վերաբերյալ: Հատկանշական է, որ դժգոհությունների առյուծի բաժինն ընկնում էր «Վիվարոբեթ»-ին: Ի թիվս տարբեր խախտումների՝ գումարի կամ հաշվի սառեցում, շահած գումարի չտրամադրում և այլն, մեր ուշադրությունը գրավեց հետևյալը. որոշ օգտատերեր տեղեկացնում էին, որ ընկերությունը պարբերաբար գործակիցներ է սահմանում և խաղադրույքներ ընդունում՝ վաղուց տեղի ունեցած խաղերի վրա: Այսպես. համաձայն օգտատերերի նկարագրության՝ նշվում է, որ ընկերությունն ընդունում է խաղադրույք՝ խաղային իրադարձության վրա, որի արդյունքն արդեն իսկ հայտնի է: Սխեման հետևյալն է. սահմանվում է գործակից միայն ոչ ոքի արդյունքի կամ արդեն պարտված կողմի հաղթանակի գործակցի: Ընդ որում երկու դեպքերում էլ գործակիցները բարձր և գրավիչ են սահմանվում: Այսպիսով՝ խաղադրույք կատարողը, ով տեղեկացված չէ, որ այդ խաղը վաղուց տեղի է ունեցել, ոգևորվում է բարձր գործակիցներով, կատարում է խաղադրույք՝ չգիտակցելով անգամ, որ արդեն իսկ դատապարտված է պարտության: Օգտատերերը նշում են, որ նմանատիպ խաղերը, որպես կանոն, տեղի են ունենում հեռավոր երկրների երկրորդ կամ երրորդ լիգաներում, որոնք երբեք չեն հեռարձակվում և հնարավոր չէ հետևել դրանց՝ բացառությամբ տվյալ բուքմեյքերի կայքում: Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար 2017թ. դեկտեմբերի 20-ին գրավոր հարցում ուղարկեցինք «Վիվարոբեթ»-ի գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանին: Օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում չստանալով պատասխանը՝ դիմեցինք ընկերության համապատասխան աշխատակից Մերի Ղարիբյանին, ով նշեց, որ շուտով կուղարկեն պատասխանն, ինչն այդպես էլ տեղի չունեցավ: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18