Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մոուրինյոն որոշել է պաշտպանել Մխիթարյանին

224
Երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ., 01:10
Մոուրինյոն որոշել է պաշտպանել Մխիթարյանին

«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է Հայաստանի ազգային հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Սթոք Սիթի»-ի դեմ խաղի հայտացուցակից բացակայությունը։

«Կստեի, եթե ասեի, որ սա ուղղակի մարտավարական որոշում է։ Ընտրությունս կատարել եմ այն ֆուտբոլիստների միջև, ովքեր 100 %-ով մտածում են «Մանչեսթր Յունայթեդ»-ի մասին։ Ովքեր կասկածներ չունեն ապագայի հարցում։ Կարծում եմ՝ ֆուտբոլիստի համար հեշտ չէ խաղալ, երբ կան կասկածներ իր ապագայի վերաբերյալ։ Սա հավելյալ ճնշում է իր համար, այդ պատճառով համարում եմ, որ սա լավագույն տարբերակն է։ Եթե կան կասկածներ, պետք է պաշտպանել ֆուտբոլիստին»,- նշել է Մոուրինյոն։