Բրիտանական թանգարանում պահվում են հայկական մշակույթի բազմաթիվ նմուշներ՝ քանդակներ, գորգեր, ձեռագրեր, բրոնզե, խեցեղեն իրեր
1759թ. հունվարի 15-ին բացվեց Լոնդոնի Բրիտանական թանգարանն՝ աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը: Բրիտանական թանգարանի շենքը (ճարտարապետ՝ Ռոբերտ Սմյորք) կառուցվել է 1823-47թթ-ին, ընթերցասրահը (ճարտարապետ՝ Ս. Սմյորք)՝ 1854–57թթ-ին: Թանգարանն ունի հնագույն և միջնադարյան Բրիտանիայի, Հին Եգիպտոսի, Հին Արևելքի, Հեռավոր Արևելքի երկրների, Հին Հռոմի, Հին Հունաստանի պատմության ու մշակույթի բաժիններ: Բրիտանական թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներից են Մավսոլես Աթենքի Պարթենոնի տաճարի քանդակազարդ գոտու (ֆրիզ) հատված (մ. թ. ա. VI դար) թագավորի և նրա կնոջ մարմարակերտ արձանները, Արտեմիսի տաճարի արձաններից մեկը, որոնք Հին աշխարհի 7 հրաշալիքներից են: Հին Հունաստանի մշակույթի բաժնում տեղադրված քանդակները բերվել են Աթենքի Ակրոպոլիսից և Պարթենոնից: Թանգարանում ցուցադրված են նաև Հին Եգիպտոսի փարավոնների մումիաներ, Ասորեստանի թագավորների պալատների բեկորներ: Միջին դարերի Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի (մասնավորապես՝ իրանական, արաբական), Ամերիկայի, Օվկիանիայի մշակույթների բաժիններում ներկայացված են բացառիկ հուշարձաններ, փորագրության, գծանկարչության, խեցեգործության հարուստ հավաքածուներ: Բրիտանական թանգարանի հելլենական մշակույթի բաժնում պահվում են հայկական մշակույթի բազմաթիվ նմուշներ՝ քանդակներ (այդ թվում՝ Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխը), գորգեր, ձեռագրեր, բրոնզե, խեցեղեն իրեր և այլն: Թանգարանում կան նաև տարբեր երկրների և դարաշրջանների բազմաթիվ մեդալների ու դրամների հավաքածուներ, այս թվում՝ Մեծ Հայքի և Կիլիկյան Հայաստանի դրամներ: Թանգարանը բաղկացած է 10 բաժիններից: Թանգարանի գրադարանն ունի ավելի քան 7 մլն գիրք, բազմաթիվ հին ձեռագրեր (նաև մի քանի հարյուր հայկական հին ձեռագրեր), տարբեր վավերագրերի մի շարք հավաքածուներ: |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54