«Սպիտակ տունը կարող է աշխատանքից ազատել իր նոր մամուլի քարտուղարին՝ առաջին իսկ ճեպազրույցից հետո». ԶԼՄ-ներ
![]() Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան առաջին մամուլի ասուլիսի ընթացքում վատ է դրսևորել իրեն, ինչը կարող է հանգեցնել նրա մոտալուտ պաշտոնանկությանը։ Այս մասին, հղում կատարելով ԱՄՆ նախագահի վարչակազմի մի քանի խորհրդականների և պաշտոնյաների, հայտնում է CNN-ը։ Այդ մասին գրում է նաև MS NOW-ի լրագրող Ջեյք Թրեյլորը։ Հեռուստաալիքի զրուցակիցները քննադատել են նրա ելույթը՝ այն բնութագրելով որպես անսովոր, անհարմար և անբնական։ «Ամբիոնի մոտ ելույթ ունենալը հեշտ չէ, բայց նա հենց սկզբից սխալ ընթացք վերցրեց։ Նա պետք է զգալիորեն բարելավի իր աշխատանքը, և դա պետք է անի հնարավորինս արագ, հակառակ դեպքում կգերազանցի Սքարամուչիի ռեկորդը», — MS NOW-ի լրագրողին ասել է Սպիտակ տան պաշտոնյան։ Էնթոնի Սքարամուչին Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականի հուլիսին և այդ պաշտոնում աշխատել ընդամենը 11 օր։ Զաքարիայի ճեպազրույցը տևել է 15 րոպե, որի մեծ մասը հատկացվել է ներածական խոսքին, որի ընթացքում նա գովեստի խոսքեր է հնչեցրել նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին։ Այնուհետև նա հարցեր տալու հնարավորություն է ընձեռել ընդամենը երեք լրագրողի, որից հետո ավարտել է ճեպազրույցը։ Բացի այդ, լրագրողների հարցերին պատասխանելիս նա շփոթել է իր ամուսնուն և ԱՄՆ նախագահին։ |

Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
5515:49
«Իրանի դեմ ռազմական արկածախնդրությունները չեն կարող կոտրել նրա ժողովրդի կամքը»․ Զախարովա
5415:43
«Չէիք մտածո՞ւմ, որ աթոռը կկպներ մեկին ու կմահանար», «լավ էլի, եկեք Կիկոսի մահը չսարքենք»․ բանավեճ՝ լրագրողի և Վահագն Ալեքսանյանի միջև (տեսանյութ)
7315:36
«Տիտղոսային ընդդիմությունը, ինչպես միշտ, օրակարգ չունի». Ստեփան Դանիելյան
6915:30
«Կարող ա չափերով մի քիչ մեծ եմ՝ երևացել եմ․ բոլորն էլ ծեծել են»․ Նարեկ Բաբայան (տեսանյութ)
6415:18
«Ընդդիմադիրների նկարներով դագաղներն ու պսակնե՞րն են հանրային ճնշումը»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
6115:00
