Զելենսկին կժամանի Լոնդոն՝ Բըրնհեմի հետ բանակցություններ վարելու համար
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր կժամանի Մեծ Բրիտանիա՝ երկրի վարչապետ Էնդի Բըրնհեմի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախատեսում են արագացնել «Martlet» (Lightweight Multirole Missile, LMM) բազմաֆունկցիոնալ թեթև հրթիռների մատակարարումները, որոնք նախատեսված են հակաօդային պաշտպանության համար։ «Մեծ Բրիտանիան նաև կարագացնի 45 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 64 միլիոն դոլար) արժողությամբ հրթիռային օգնության փաթեթի շրջանակում նախատեսված 10 միլիոն ֆունտ ստեռլինգի (մոտ 13 միլիոն դոլար) հատկացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պարտավորվել են առաջիկա չորս տարիների ընթացքում հատկացնել 1,6 միլիարդ ֆունտ ստեռլինգ (մոտ 2 միլիարդ դոլար)՝ Ուկրաինային «Martlet» բազմաֆունկցիոնալ հակաօդային պաշտպանության ավելի քան 5 հազար հրթիռ մատակարարելու համար։ |

Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
5515:49
«Իրանի դեմ ռազմական արկածախնդրությունները չեն կարող կոտրել նրա ժողովրդի կամքը»․ Զախարովա
5415:43
«Չէիք մտածո՞ւմ, որ աթոռը կկպներ մեկին ու կմահանար», «լավ էլի, եկեք Կիկոսի մահը չսարքենք»․ բանավեճ՝ լրագրողի և Վահագն Ալեքսանյանի միջև (տեսանյութ)
7315:36
«Տիտղոսային ընդդիմությունը, ինչպես միշտ, օրակարգ չունի». Ստեփան Դանիելյան
6915:30
«Կարող ա չափերով մի քիչ մեծ եմ՝ երևացել եմ․ բոլորն էլ ծեծել են»․ Նարեկ Բաբայան (տեսանյութ)
6415:18
«Ընդդիմադիրների նկարներով դագաղներն ու պսակնե՞րն են հանրային ճնշումը»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
6115:00
