Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Պուտինին
![]() Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը շնորհակալություն Է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Մերձավոր Արևելքի հակամարտության հարցում Ռուսաստանի դիրքորոշման համար։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ տարածաշրջանում, ինչպես նաև ՄԱԿ-ի մակարդակով ձեր դիրքորոշման համար։ Ձեր օգնության շնորհիվ նրանք չկարողացան մեզ վրա պարտադրել միակողմանի մոտեցում։ Դրա համար մենք միշտ շնորհակալ ենք ձեզ, ձեր դիրքորոշման, ձեր երկրի դիրքորոշման համար», - ասել է Փեզեշքիանը Թուրքմենստանում Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք պետք է շարժվենք դեպի բազմակողմանիություն և թույլ չտանք, որ միակողմանիությունը տարածվի ամբողջ աշխարհում։ Միացյալ Նահանգները փորձում է իր տեսակետը թելադրել աշխարհի բոլոր երկրներին։ Ներկայում նույն այդ քաղաքական գործիչները իրենց ներքին քաղաքական կուրսը պարտադրում են ուրիշներին, թելադրում իրենց դիրքորոշումը այլ երկրներին», - ասել է նա: |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
