«Այն մարդիկ, ովքեր կարող էին ՀՀ-ին փոփոխություններ բերել, այսօր բանտերում են»․ Նժդեհ Իսկանդարյան
![]() «Այն մարդիկ, ովքեր կարող էին Հայաստանի Հանրապետությանը փոփոխություններ բերել, այսօր բանտերում են․ Հանրապետության երկրորդ նախագահը կալանավորված է, Երրորդ նախագահն անցնում է ինչ-որ անհեթեթ քրեական գործով, Գագիկ Ծառուկյանը կալանավորված է, Սամվել Կարապետյանը տնային կալանքում է։ Եվ այս բոլոր բաղադրիչները վերլուծելով՝ ակնհայտ է դառնում, որ ՀՀ օրվա իշխանությունները Հայաստանը տանում են այլ ուղղությամբ»,- «Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Այսօր Բաքվի բանտերում է գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այդ մարդիկ այնտեղ են հայտնվել միայն ու միայն արցախցիներին ներկայացնելու համար․․․․ Վերջերս մենք ԱԺ-ում հանդիպման էինք մասնակցում, կառավարության լիազոր ներկայացուցիչները լքեցին դահլիճը և որևէ հարցի չպատասխանեցին։ Առաջիկայում վերցնելու են Արցախի ներկայացուցչության շենքը, որը վերջին շրջանում ծառայում է որպես ապաստարան՝ արցախցիների համար։ Սրանք այն բոլոր ցուցիչներն են, որոնք ցույց են տալիս օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը»,- նշել է Արցախի պետնախարարը։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
