Կանադայի վարչապետը հայտարարել է, որ Օնտարիո լիճը կպահպանի իր անունը
![]() Օնտարիո լիճը, որը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերանվանել է Ամերիկա լիճ, իր անունն ստացել է ավելի քան 400 տարի առաջ՝ Միացյալ Նահանգների անկախությունից շատ առաջ, և կպահպանի այն, հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ ««Օնտարիո լիճ» անվանումը ծագում է Wendat Ontari'io բառից, որը համապատասխանաբար նշանակում է «գեղեցիկ լիճ, մեծ լիճ»։ Այս անունն ավելի քան 400 տարեկան է, նախորդում է Կանադայի կոնֆեդերացիային և Միացյալ Նահանգների անկախության հռչակագրին։ Մենք գիտենք, որ Ամերիկան փոխվում է։ Նրա առևտրային հարաբերությունները, արտաքին քաղաքականությունը, ազգային հուշարձանները և ջրային տարածքների անունները փոխվում են։ Կանադացիները նաև գիտեն, որ իրերը իրենց անունով կոչելը նշանակում է այն անվանել Օնտարիո լիճ՝ այն ժամանակ, հիմա և միշտ», - գրել է վարչապետը իր X սոցիալական ցանցի էջում։ Հինգշաբթի օրը Թրամփը ստորագրել է լճի վերանվանման մասին գործադիր հրամանագիր, որն ուժի մեջ է մտել անմիջապես։ |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
