Մեքսիկական ծոցի վերանվանումից հետո Թրամփն այսօր վերանվանեց Օնտարիո լիճը
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ-Կանադա սահմանին գտնվող Օնտարիո լճի՝ Ամերիկա լիճ վերանվանելու մասին։ Համապատասխան գործադիր հրամանագիրը նա ստորագրել է հինգշաբթի՝ օգոստոսի 27-ին: Անվանումը կփոխվի ԱՄՆ-ի աշխարհագրական անվանումների համակարգում։ Նա չի կարող ստիպել Կանադային հետևել այս անվանակարգին։ Ամերիկացի առաջնորդը լճի վերանվանման իր ծրագրերի մասին հայտարարել է այս շաբաթվա սկզբին իր սոցիալական ցանցերում։ Նա գրել է, որ Վաշինգթոնը «լուրջորեն քննարկում է» նման քայլը, քանի որ «չի սպասում Կանադայից հետագա ակտիվ համագործակցություն»։ Հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը կրկին ընդգծել է, որ Կանադան դարձել է ԱՄՆ-ի «ամենավատ» առևտրային գործընկերը։ Լճի վերանվանումը տեղի է ունեցել երկու հարևան երկրների միջև առևտրային պատերազմի սրման ֆոնին. նրանք չեն կարողացել համաձայնության գալ առևտրային գործարքի շուրջ, նախ Վաշինգթոնը սահմանել է մաքսատուրքեր, որին հաջորդել է Օտտավայի հակադարձ քայլը։ Միացյալ Նահանգների և Կանադայի միջև պաշտոնական սահմանը անցնում է Օնտարիո լճի հյուսիսային և հարավային ափերի միջև ընկած ջրերի երկայնքով։ Ըստ ամենատարածված տեսություններից մեկի՝ դրա անվանումը ծագում է հյուսիսամերիկյան հնդկացիների ցեղի լեզվից և նշանակում է «Փրփրուն ջրերի լիճ»։ Նմանապես, Թրամփի վարչակազմն արդեն վերանվանել է Մեքսիկական ծոցը՝ այն անվանելով Ամերիկյան ծոց։ |

«Շիական էլեմենտն Ադրբեջանում վերջապես ցույց տվեց իր դեմքը». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
5118:54
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից
10916:48
«Մի խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
10715:36
«Եթե ադրբեջանցի զինծառայողը գիտի, որ ՀՀ-ում դատվելուց հետո պիտի հանձնվի Ադրբեջանին, արդեն անպատժելիության գիտակցում է ձևավորվում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8715:12
«Առաջարկում եմ անցնել իրավապահ համակարգի հաստատությունների շենքերով»․ Հակոբ Բադալյան
11014:48
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
12814:18
