Երևան`   +34 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2026 թ.

«Ռոբերտ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային և քննիչներին»․ Ագնեսա Խամոյան

87
Այսօր, 16:00
«Ռոբերտ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային և քննիչներին»․ Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հյուրընկալության նոր ստանդարտ՝ երբ գիտես, որ վաղ թե ուշ գալու են. նախագահ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային և քննիչներին։
«ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՔԿ և ԱԱԾ» ցուցանակն ամեն ինչ ասում է քաղաքական սպասված ճնշումների մասին՝ հատկապես երեկվա հիստերիայից հետո։
Ուժային, իրավապահ կառույցներին քաղաքական մշտական գործիք դարձնելն ու ուժայիններով սպառնալը վախկոտության նշան է, որն անգամ երեխաների մոտ միայն ժպիտ ու արհամարհանք է առաջացնում»։

Աղբյուրը`   Ագնեսա Խամոյան