«Նավերին հասցված վնասը կփոխհատուցվի Իրանի սառեցված ակտիվների հաշվին»․ Թրամփ
![]() ԱՄՆ-ն կօգտագործի իրանական սառեցված ակտիվները՝ Հորմուզի նեղուցում նավերին և ծովային բեռներին պատճառված վնասը փոխհատուցելու համար։ Այս մասին Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Այսուհետ նավերին, բեռներին կամ դրանց հետ առնչվող ամեն ինչին պատճառված վնասը կփոխհատուցվի Միացյալ Նահանգների վերահսկողության ներքո գտնվող իրանական միջոցների հաշվին։ Վնասը կարող է բավական մեծ լինել, սակայն սա արդար և ազնիվ քայլ է»,- նշել է նա։ Ի պատասխան Թրամփի հայտարարության՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ նավերին հասցված վնասների փոխհատուցման համար ակտիվների բռնագրավումը «վտանգավոր նախադեպ» է։ «Նրանք, ովքեր ողջունում են այդ միջոցների օգտագործումը կամ օգուտ են ստանում դրանից, պետք է հիշեն․ երբ կառավարությունները սկսում են գույքի բռնագրավումը սովորական գործելակերպ համարել, այլևս ոչ մեկի ակտիվները չեն կարող պաշտպանված համարվել»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը՝ X-ի իր էջում։ |

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
6415:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
11914:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
12013:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8913:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
11012:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
11611:42
