Վարշավայում խոշոր հրդեհ է բռնկվել Ford-ի ավտոսրահում
![]() Լեհաստանի մայրաքաղաքում առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է ավտոտեխսպասարկման կետն ու Ford-ի ավտոսրահը: Այս մասին հաղորդում է Fakt-ը: Ականատեսների վկայությամբ, երբ կրակը հասել է ավտոսրահ, մեքենաները սկսել են պայթել: Արդյունքում կրակն ամբողջությամբ ոչնչացրել է շինությունների ներսում գտնվող բոլոր մեքենաները, ինչպես նաև դրսում կայանված շուրջ տասը տրանսպորտային միջոց։ Վարշավայի երկնքում խիտ սև ծուխ էր բարձրացել, որը տեսանելի էր մի քանի կիլոմետր հեռավորությունից։ Ոստիկանության տվյալներով՝ հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Նախնական գնահատականներով՝ վնասված շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 3,5 հազար քառակուսի մետր։
|

22-ամյա աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց․ նրան ծեծել են քավորն ու քավորկինը
10314:24
Հարձակման է ենթարկվել Գևորգ Էմին-Տերյանը
12012:06
Ավելի քան 20 պայթյուն է որոտացել Կիևում (տեսանյութ)
14311:19
Արագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է
190Երեկ, 21:48
Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել
263Երեկ, 21:42
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել, տեղափոխվել է հիվանդանոց
165Երեկ, 19:24
