«Ղրղզստանի տարածքը պետական սահմանի հստակեցումից հետո գերազանցել է 200 հազար քառ. կմ-ը»․ Ժապարով
![]() Հարևան երկրների հետ պետական սահմանի հստակեցումից հետո Ղրղզստանի տարածքն ավելացել է 15 հազար 572 հեկտարով։ Այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։ «Մինչև 2020 թվականը Ղրղզստանի ընդհանուր տարածքը կազմում էր 199,9 հազար քառ. կմ կամ 19 մլն 994 հազար հեկտար։ Հարևան երկրների հետ պետական սահմանի հստակեցումից հետո մեր երկրի տարածքն ավելացել է 15 572 հեկտարով, և այժմ Ղրղզստանի տարածքը կազմում է 20 մլն 9 հազար 572 հեկտար (կամ՝ 200 հազար 95,72 քառ. կմ)», — ասվում է նախագահի ֆեյսբուքյան գրառման մեջ։ Ղրղզստանը նախորդ տարի վերջնականապես կարգավորել է հարևանների հետ տարածքային վեճերը՝ պայմանագիր կնքելով Տաջիկստանի հետ՝ Ղրղզստանին սահմանակից վերջին հանրապետության, որի հետ սահմանին դեռևս պահպանվում էին վիճելի հատվածներ։ Մի քանի օր առաջ երկրները սահմանազատման գծի վրա սկսել են տեղադրել առաջին սահմանային սյուները։ |

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
6415:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
11914:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
12013:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8913:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
11012:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
11611:42
