Ռուսաստանն սպառնում է` Հարավային Կորեայում Typhon-ի տեղակայումն անպատասխան չի մնա
![]() Ռուսաստանը սպառնում է հակահարված տալ Հարավային Կորեայում Typhon հրթիռային համակարգի տեղակայման համար «Եթե նման զարգացում տեղի ունենա, դա կդիտարկվի՝ որպես Ռուսաստանի Դաշնության անվտանգությանն սպառնացող սպառնալիք, ինչը կհանգեցնի համապատասխան արձագանքի»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով Մոսկվայի հնարավոր գործողությունների մասին հարցին։ Ռուդենկոն հավելել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ներկայում որևէ տեղեկություն չունի Սեուլի՝ իր տարածքում Typhon համակարգը տեղակայելու մտադրության մասին։ Ամերիկյան Typhon համակարգը նախատեսված է SM-6 բազմաֆունկցիոնալ հրթիռներ և «Tomahawk թևավոր հրթիռներ արձակելու համար։ Tomahawk հրթիռները, որոնցով կարող է հագեցած լինել համակարգը, ունեն մոտավորապես 2000 կիլոմետր հեռահարություն։ Նույն հարցազրույցում Ռուդենկոն նաև նշել է, որ Typhon-ի՝ Ճապոնիայում տեղակայումը անվտանգության սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի Հեռավոր Արևելքի շրջանների համար։ Նրա խոսքով՝ Մոսկվան նման գործողությունները դիտարկում է՝ որպես Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությանը բացասաբար ազդող գործոն՝ անկախ նրանից, թե համակարգերի տեղակայումը ժամանակավոր է, ռոտացիոն, թե մշտական։ Ռուդենկոն նշել է, որ Ռուսաստանը նախկինում դիվանագիտական ուղիներով բազմիցս զգուշացրել էր Տոկիոյին նման որոշումների հնարավոր հետևանքների մասին։ |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
