Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի դին
![]() Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան–Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում՝ Վեդիի վարչական տարածքում, «Changan» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Նշված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը «Ավանգարդ» բժշկական կենտրոնի հիմնադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանն է, ով, նախնական տեղեկություններով, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ |

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12
