Հրազդանում «Վեոլիա ջուր»-ի անգործության պատճառով փրկարարները տարհանել են 50-ից ավելի բնակչի
![]() Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում. ըստ բնակիչների՝ գիշերը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 212 և դրան հարակից շենքերը ողողվել են խմելու ջրով, որոշ հատվածներում ջրի բարձրությունը հասնում է 1 մետրի և ջուրն ամբողջությամբ լցվում է շենքերի նկուղներ և մուտքեր, հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Բնակիչները նշել են, որ գիշերվանից անընդհատ զանգահարել են «Վեոլիա ջուր», որտեղից միայն պատասխանել են, որ զանգը գրանցված է, խումբը կմոտենա։ Նշված վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիների հետ շենքից տարհանել են 50-ից ավելի բնակիչների, այդ թվում՝ մեծահասակների ու երեխաների։ Փրկարարները ջրային հատվածից դուրս են բերել նաև մի քանի ավտոմեքենաներ, հիմա հատուկ տեխնիկայով ջուրը փորձում են դուրս բերել՝ օգտագործելով նաև հատուկ խողովակներ։ Ավելի ուշ ժամանել են «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, ովքեր փորձում են վթարը վերացնել։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
