Շենավանի ղեկավարը կոտրել է քաղաքացու ծնոտը
![]() Մայիսի 3-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում «Սպիտակի» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ վայր ընկնելու հետևանքով, «ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով, ենթամաշկային էնֆիզեմա» ախտորոշումով, իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Գոռ Ա․-ն է։ Աղբյուրի տեղեկություններով ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 2-ին ժամը 23։30-ի սահմաններում Սպիտակ համայնքի Ալեք Մանուկյան 1 հասցեում գտնվող ավտոգազալցակայանի առջևի հատվածում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Մխիթար Մ-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գոռ Ա-ի դեմքին և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Մխիթար Մ-ն՝ Շենավան բնակավայրի վարչական ղեկավարն է։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
