Եղբայրները, ներգրավելով այլ անձանց, նախապատրաստել են երիտասարդի սպանությունը
![]() Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ 44-ամյա և 36-ամյա եղբայրները, ներգրավելով այլ անձանց, նախապատրաստում են 32-ամյա երիտասարդի սպանությունը: Տվյալներ են ձեռք բերվել, որ 32-ամյա երիտասարդը հայհոյել է եղբայրներից մեկին, ինչի մասին նա իմանալով և գտնվելով արտերկրում հրահանգել է Նոր Հաճընում բնակվող 44-ամյա եղբորը վրեժխնդրության նպատակով հաշվեհարդար տեսնել երիտասարդի հետ։ Վերջինս մտերիմների հետ Նոր Հաճըն քաղաքում մեքենայով շրջելիս նկատել է 44-ամյա տղամարդուն և իր մոտ ապօրինի պահվող հրազենով կրակոցներ արձակել ու դիմել փախուստի։ 44-ամյա տղամարդը խմբի անդամների հետ հետապնդել է 32-ամյա երիտասարդին, կանգնեցրել մեքենան, սակայն, չհայտնաբերելով նրան, զենքի սպառնալիքի ներքո ծեծի է ենթարկել երկու ընկերներին։ Պարզվել է նաև, որ 44-ամյա տղամարդն իր կողմնակիցների հետ սոցիալական հարթակներից մեկում ստեղծել է խումբ՝ նպատակ ունենալով վերահսկել 32-ամյա տղամարդու շարժը և հարմար պահի տեսախցիկների ու մարդկանց բացակայության պայմաններում կյանքից զրկել նրան։ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել 44-ամյա տղամարդու, հետապնդվող երիտասարդի և հանցավոր խմբի անդամների բնակարաններում։ Հանցավոր խմբի 3 անդամների բնակարաններից հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ իր պահեստատուփով, օդաճնշիչ հրացան, տարբեր տրամաչափի 86 փամփուշտներ, սվին դանակ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում միջադեպին մասնակից 9 անձ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայրեր։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցավոր խմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։
|

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
