Հանդիպել են Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը
![]() Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» երրորդ համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Կողմերը մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի ներկա առաջընթացի վերաբերյալ և ողջունել են Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և գործարկման հարցերով համատեղ աշխատանքային խմբի՝ վերջերս տեղի ունեցած հանդիպումը։ Այդ համատեքստում նրանք ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի փոխադարձ հետաքրքրվածությունը՝ ապահովելու երկաթուղու հնարավորինս արագ գործարկումը։ Ավելին, հատուկ ներկայացուցիչները մատնանշել են պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման արձանագրության ստորագրումը։ Նրանք ընդգծել են, որ այդ նախաձեռնությունը կակտիվացնի երկկողմ համագործակցությունը, կընդլայնի ինստիտուցիոնալ կապը և նշանակալիորեն կնպաստի տարածարջանային զբոսաշրջությանը։ |

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
168Երեկ, 08:30
Թրամփն Սպիտակ տանը գաղտնի խորհրդակցության է կանչել ուժային կառույցների ղեկավարներին
423Երեկ, 01:12
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին չի համապատասխանում երկրի ազգային շահերին. ՌԴ ԱԳՆ
28626.08.2026, 20:06
Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել
11526.08.2026, 09:54
«Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները»․ ՏԿԵՆ
10525.08.2026, 15:36
Քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ
9825.08.2026, 15:20
